Հետևեք մեզ։

Զելենսկին հայտարարել է, որ հույս ունի Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հանդիպել Թրամփի հետ

13:57, 24 հունիս 2025
Զելենսկին հայտարարել է, որ հույս ունի Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հանդիպել Թրամփի հետ

Կանադայում «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ չկայացած հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նրա հետ խոսելու հույս է հայտնել Հաագայում ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում:«Այո, ես պատրաստվում եմ», - հայտարարել է Զելենսկին՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք ակնկալում է հանդիպել Թրամփի հետ դաշինքի առաջիկա գագաթնաժողովում:

«Ես չգիտեմ, թե ինչ կլինի…. Թիմերն աշխատում են, մենք պատրաստվում ենք», - հավելել է նա։