Այս գիշեր Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասում դիմակավորված, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է shsmshyan.com-ը, պարզվել է, որ ժամը 02:15-ի սահմաններում դիմակավորված 4 անձինք մտել են նշված թաղամասի տներից մեկը և ննջասենյակում դանակով սպառնացել տանտիրոջը՝ ԱՄՆ քաղաքացի 86-ամյա Ս. Հ-ին, ապա հարվածներ հասցրել դեմքի և մարմնի տարբեր մասերին ու պահանջել գումար:
Նրանք այնուհետև կպչուն ժապավենով կապել են անօգնական տարեց մարդու ձեռքերը, ոտքերը և բերանը, ինչից հետո նրանից հափշտակել են մոտ 16 հազար ԱՄՆ դոլար և 700 հազար ՀՀ դրամ, ապա դիմել փախուստի: