Հետևեք մեզ։

Երևանի ու Բաքվի միջև համաձայնագիրն անհրաժեշտ է տարածաշրջանում կայունության և անվտանգության մթնոլորտի համար․ Պեսկով

12:19, 25 հունիս 2025
Երևանի ու Բաքվի միջև համաձայնագիրն անհրաժեշտ է տարածաշրջանում կայունության և անվտանգության մթնոլորտի համար․ Պեսկով

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր էսկալացիա չի լինի, քանի որ երկու երկրներն արդեն շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ մեջբերելով Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերը։

«Մենք հույս ունենք, որ էսկալացիա տեղի չի ունենա։ Երկրները շատ մոտ են պայմանագրի վրա աշխատանքն ավարտելուն, և մենք հույս ունենք, որ այդ աշխատանքը կավարտվի։ Այս պայմանագիրը շատ անհրաժեշտ է տարածաշրջանում կայունության և անվտանգության մթնոլորտի համար»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ 

Պեսկովը նաև վստահեցրել է, որ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ 

«Մեր կողմից մենք միշտ կրկնում ենք, որ եթե դա պահանջարկ ունենա, մենք պատրաստ ենք նպաստել այս գործընթացին», - նշել է ՌԴ նախագահի խոսնակը։ 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները