«Բագրատ Սրբազանն այս պայքարին տվել է ամեն ինչ՝ իր ունեցած ամենը։ Այսօր նրան աջակցելը, կարծում եմ, նվազագույնն է, որ պետք է անի մեզնից յուրաքանչյուրը»։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։
«Կոչ եմ անում այսօր, ժամը 22:00-ին լինել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (Մասիվի դատարան, հասցե՝ Գյուլիքևխվյան 20), որտեղ քննվելու են այսօր ապօրինի ձերբակալված քաղաքացիների, այդ թվում Բագրատ Սրբազանի կալանքի միջնորդությունները»,–գրել է նա։