Հետևեք մեզ։

44-օրյա պատերազմի օրերին նահատակվածի հորը կալանավորեցին․ Տիգրան Աբրահամյան

02:17, 26 հունիս 2025
44-օրյա պատերազմի օրերին նահատակվածի հորը կալանավորեցին․ Տիգրան Աբրահամյան
44-օրյա պատերազմի օրերին, հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսի հորը` Արա Ռոստոմյանին, 2-ամսյա կալանք տվեցին: Այս մասին հայտնում է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը․
 
«Այս իշխանությունն իր քաղաքական նպատակները սպասարկելու համար որևէ բանի առաջ չի կանգնելու:
Կա խնդիր` ամեն գնով պահել իշխանությունը, ինչի շրջանակներում օրենքն էլ, սահմանադրությունն էլ վերցրել ու շպրտել են աղբանոցը:
Կլինի՞ դիմադրություն` կկանգնեն, չի՞ լինի` կգնան մյուսների հետևից»: