Հետևեք մեզ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերագրվող կեղծ ձայնագրություն է ստեղծվել.խոսնակ

09:34, 26 հունիս 2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերագրվող կեղծ ձայնագրություն է ստեղծվել.խոսնակ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերագրվող կեղծ ձայնագրություն է ստեղծվել։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ 

«Որոշ արկածախնդիրներ փորձել են հասարակությանը մոլորեցնել՝ վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն ստեղծելով։

Նման շինծու մեթոդներով հասարակությանը շեղելու և ապատեղեկատվություն տարածելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման»,- գրել է Բաղդասարյանը։