Հետևեք մեզ։

Կառավարությունը ԱԺ արտահերթ նստաշրջան է նախաձեռնում. այն կմեկնարկի հուլիսի 1-ին

11:55, 26 հունիս 2025
Կառավարությունը ԱԺ արտահերթ նստաշրջան է նախաձեռնում. այն կմեկնարկի հուլիսի 1-ին

Կառավարությունը հունիսի 26-ի նիստում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու մասին որոշում կայացրեց։ 

Այս որոշմամբ ԱԺ-ին առաջարկվում է հուլիսի 1-ին՝ ժամը 11:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Նշվում է, որ հերթական նիստերի օրակարգում մասնավորապես ընդգրկված էին մի շարք օրենքների նախագծեր, որոնք համարվել էին անհետաձգելի և որոնց երկրորդ ընթերցումը նախատեսվում էր կազմակերպվել դրանց առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նստաշրջանը ավարտվել է և օրակարգում ներառված հարցերը ժամանակի սղության պատճառով չեն քննարկվել, անհրաժեշտություն է առաջացել դրանք քննարկել արտահերթ նստաշրջանի ընթացքում:

Օրակարգում ներառվել են նաև հունիսի 17-ի հերթական նիստերի օրակարգում ներառված և չքննարկված երկրորդ ընթերցման նախագծեր և համաձայնագրեր:

Հունիսի 17-ի հերթական նիստերի օրակարգ չներառված, սակայն արտահերթնստաշրջանի օրակարգում ներառված նախագծերի հրատապությունը հաշվի առնելով, դրանք ևս նախատեսվում են քննարկել երկու ընթերցմամբ: