Կառավարության նիստում Փաշինյանը ՀԷՑ-ի կառավարման մասին ասաց․
«Իհարկե, պրոցեսը չի լինելու մեկ փուլով, բայց ակնհայտ է, որ պետությունը շատ արագ պետք է վերցնի Հայաստանի էլեկտրական ցանցերի կառավարումը և հետագա գործընթացները՝ պետականացման և ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ, պետք է արագ և ադյունավետ իրականացնենք։ Իհարկե, հարցը քաղաքական մակարդակով քննարկել ենք, քննարկվել է ՔՊ վարչության նիստում, ԱԺ ՔՊ խմբակցությունն էլ նույնպես քննարկումներ ունեցել է։ Համատեղ աշխատանքով արդեն հարցը ընդգրկված է Կառավարության նիստի օրակարգում և արտահերթ նիստով համապատասխան փոփոխությունները շատ արագ տեղի կունենա»։
Փաշինյանը հույս ունի, որ առաջիկայում այդ գործողությունները շատ արագ տեղի կունենան և պետությունը կստանձնի ՀԷՑ-ի կառավարումը. «Եվ այդ կետից սկսած մենք արդեն ավելի հանգիստ պայմաններում հետագա սցենարները կքննարկենք, թե որ ուղղությամբ ենք գնալու։ Սակայն մի ռազմավարական հարցի շուրջ եմ ուզում խոսել՝ որ ուղղությամբ էլ որ մենք գնանք, պետք է մի իքս պահի ապահովենք ՀԷՑ-ի բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության հնարավորությունը։ Ընդ որում, այս ամենը հաշվի առնելով, պետք է այնպիսի երաշխքի ստանանք, որ ՀՀ քաղաքացիները կարողանան իրենց խնայողությունները ներդնել, բաժնետոմսեր ձեռք բերել»։