Հետևեք մեզ։

Հայտնաբերվել են էլեկտրասնուցման և համացանցի լարերը վնասելու համար հրավտանգ առարկաներ. 15 անձ կալանավորվել է․ ՔԿ (լուսանկարներ)

12:24, 26 հունիս 2025
Հայտնաբերվել են էլեկտրասնուցման և համացանցի լարերը վնասելու համար հրավտանգ առարկաներ. 15 անձ կալանավորվել է․ ՔԿ (լուսանկարներ)
 
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների ու մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության շրջանակներում շարունակված խուզարկությունների արդյունքում դարձյալ հայտնաբերվել են մեղադրյալներին մեղսագրված գործողությունները հաստատող իրեր, այդ թվում՝ փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավտանգ առարկաներ:
 
Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարան ներկայացված բոլոր միջնորդությունները բավարարվել են: 15 մեղադրյալներ կալանավորված են: