Հետևեք մեզ։

Հայաստանի և մեր ժողովրդի դեմ ահաբեկչական գործողությունների նախաձեռնումը ոչ թե վրդովվեցրել է, այլ խաթարել է մարդկության վերաբերյալ ունեցած պատկերացումները. Ավանեսյան

12:48, 26 հունիս 2025
Հայաստանի և մեր ժողովրդի դեմ ահաբեկչական գործողությունների նախաձեռնումը ոչ թե վրդովվեցրել է, այլ խաթարել է մարդկության վերաբերյալ ունեցած պատկերացումները. Ավանեսյան
Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի դեմ ահաբեկչական գործողությունների նախաձեռնումը ընդհանրպես ոչ թե վրդովվեցրել է, այլ խաթարել, ընդհանրապես, մարդկության վերաբերյալ ունեցած պատկերացումները. այս մասին գրառում է կատարել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
 
Տարակուսելի է.այդ ինչպե՞ս է, որ հարց տվողներին չի վրդովվեցնում
1. սեփական ժողովրդի դեմ ահաբեկչություն անելու նախաձեռնությունը
2. ⁠մարդկանց «պատերի տակ գյուլլելու» անհագ ցանկությունը
3. ⁠անմեղ մարդկանց զոհելու պատրաստակամությունը
4. ⁠մեր պետությունը կազմաքանդելու ցանկությունը
5. ⁠ժողովրդին «խորը անասուն» ու «էշ» ընկալելը
6. Քրիստոնեության ու հոգևորականության հետ աղերս չունեցող պիղծ, փարիսեցի վեղար հագած տեռորիստների արարքները:
 
«Ի դեպ, մի հետաքրքիր դիտարկում էլ.
Որքա՜ն հարգալից ու հանգիստ էին երեկ որոշ լրագրողներ «ընդդիմադիրներին» հարցեր ուղղելուց. ձեր մեդիա-տեռորի զոհը միայն իշխանության ներկայացուցիչնե՞րն ու քաղաքացինե՞րն են...»,-գրել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները