Հետևեք մեզ։

Փաշինյանը հեռահար մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին

16:58, 27 հունիս 2025
Փաշինյանը հեռահար մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել նեղ կազմով, այնուհետև ընդլայնված կազմով նիստը:
 
Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության օրակարգային տարբեր հարցեր: Ստորագրվել են երրորդ երկրների հետ հետագա փոխգործակցությանը վերաբերող փաստաթղթեր: