Հետևեք մեզ։

Արդար կլինի, որ Կտրիճը միջնորդի, որ երբեմն առանց կնոջ, երբեմն առանց տղամարդու չեն կարող ապրել, սեզոնը գիտի․ Փաշինյան

18:47, 27 հունիս 2025
Արդար կլինի, որ Կտրիճը միջնորդի, որ երբեմն առանց կնոջ, երբեմն առանց տղամարդու չեն կարող ապրել, սեզոնը գիտի․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը շարունակում է վիրավորական գրառումներ անել հոգևորականների նկատմամբ․
«Կարծում եմ՝ արդար կլինի, որ Կտրիճը գրավոր միջնորդություն ներկայացնի դատարան, խնդրելով խափանման միջոց ընտրելիս հաշվի առնել, որ «սրբազանը» իր՝ Կտրիճի նման, նույնիսկ մի ամիս չի կարող ապրել առանց կնոջ։
 
Ընդ որում, միջնորդությունը կարող է լինել ապանձնավորված, նաև մյուս «սրբազանների» պարագայում օգտագործելու համար, ընդգծելով, որ ոմանք առանց կնոջ, ոմանք առանց տղամարդու չեն կարողանում մի ամիսը լմնցնել։
 
Կամ՝ երբեմն առանց կնոջ, երբեմն առանց տղամարդու։ Սեզոնը գիտի»։