Հետևեք մեզ։

«Հայաստան» խմբակցությունը միանում է Միքայել Սրբազանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը

19:38, 27 հունիս 2025
«Հայաստան» խմբակցությունը միանում է Միքայել Սրբազանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը
 «Հայաստան» խմբակցությունը միանում է Միքայել Սրբազանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը։ Հայտարարությունում ասվում է․
 
«Հաշվի առնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և Միքայել Սրբազանի շուրջ ստեղծված իրավիճակն ու առկա հանրային համախմբումը, ինչպես նաև փաստը, որ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանն արդեն հայտարարել են Միքայել Աջապահյանի համաձայնության պարագայում վերջինիս թեկնածությամբ անվստահություն գործընթաց նախաձեռնելու մասին, «Հայաստան» խմբակցությունը հայտնում է, որ խմբակցության 28 պատգամավորների ստորագրություններով միանում է անվստահություն հայտնելու նախաձեռնությանը»։