Ուժային կառույցները բիրտ ուժ կիրառելով, մարդկանց հրելով, կարծես թե եկել էին եկեղեցին ազատելու թշնամիներից։ Այս խարանը մնալու է մեր ժողովրդի մեջ, որը միայն ու միայն հնարավոր է լուծել ապաշխարությամբ, եթե չապաշխարենք և իսկապես չանդրադառնանք այս ամենին, ինչ կատարվում է մեր երկրում, մեր հայրենիքի, մեր ժողովրդի հետ կարող են բազում վատ բաներ լինել։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետը։
«Հայոց եկեղեցին մնացել է վերջին խրամատը մեր պետականության, եթե այս խրամատն էլ հանձնենք մեր թշնամիներին, ապա լինելու է հայց երկիրը, բայց այստեղ լինելու են ոչ հայեր և մենք լսելու ենք թուրքական նազամի ձայներ, եթե այդ է նպատակը և մեր ժողովուրդը չի ուզում իր ձայնը բարձրացնել, ապա շատ տխուր իրավիճակ է»,-ասաց նա։
«Սա մեր ազգային խայտառակությունն է։ Ես ամոթ եմ զգում, տխուր է այս ամենը։ Այսօր, դեմքը ծածկած մի ոստիկան ինձ մոտեցավ և ասաց՝ ներողություն եմ խնդրում, ես ամաչում եմ, բայց մենք այլ ելք չունենք»,-ասաց Զաքարիա ծայրագույն վարդապետը։