Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդության քննությունը կշարունակվի ժամը 02.30–ին։
Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ադաց Միքայել Սրբազանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը:
«Մենք նյութերը ստացել ենք ժամը 23.59–ին, երբ դատական նիստը նշանակված է եղել ժամը 24.00–ին»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է միջնորդության քննությունը Մասիս Մելքոնյանին մակագրելուն, Երեմ Սարգսյանն ասաց.
«Մասիս Մելքոնյանը երբեք չի կարող պատահականություն լինել։ Այսօր Երևանի բոլոր դատավորները հերթապահ են, բայց մակագրվեց Մասիս Մելքոնյանին, որովհետև ինքը այն դատավորն է, որի համար երբեք իրավական փաստարկները նշանակություն չունեն, այլ կարևոր է, թե ինչ է ցանկանում իշխանությունը»: