Հետևեք մեզ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ին աստիճանաբար կնվազի

12:06, 28 հունիս 2025
Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ին աստիճանաբար կնվազի

Երևան քաղաքում՝ հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ին, հուլիսի 1-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հուլիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում` հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ին, հուլիսի 1-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։


Վերլուծական

Ամենաընթերցվածները