Հետևեք մեզ։

Անձամբ եմ կանխել Ալի Խամենեիի սպանությունը. Թրամփ

12:21, 28 հունիս 2025
Անձամբ եմ կանխել Ալի Խամենեիի սպանությունը. Թրամփ

Դոնալդ Թրամփը քննադատել է Իրանի գերագույն առաջնորդի հայտարարությունները, որ Իսլամական Հանրապետությունը հաղթել է Իսրայելին և ԱՄՆ-ին։ Սպիտակ տան ղեկավարը պնդել է, թե անձամբ կանխել է Ալի Խամենեիի սպանությունը՝ պահանջելով Իսրայելից դադարեցնել ռմբակոծությունները:

Թրամփը հավելել է, որ վերջերս աշխատում էր հակաիրանական պատժամիջոցները վերացնելու ուղղությամբ, սակայն Թեհրանից հնչող հայտարարությունների ֆոնին դադարեցնում է այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը:

ԱՄՆ նախագահը նաև չի բացառել, որ ամերիկյան ուժերը կրկին կհարվածեն Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը շարունակի ուրանի հարստացումը:

«Մենք կպահանջենք արտաքին վերահսկողություն սահմանել Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ: Խոսքը կարող է լինել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կամ նույնիսկ հենց ամերիկյան կողմի ներգրավվածության մասին»,- հավելել է Դոնալդ Թրամփը:

Իրանի ԱԳ նախարարը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի խոսքերը, կոչ է արել նրան հարգանքով խոսել Ալի Խամենեիի մասին, եթե Վաշինգտոնն իրոք ցանկանում է գործարք կնքել Թեհրանի հետ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները