Հետևեք մեզ։

Մայր եկեղեցին միշտ պաշտպանում է ազգային շահերը շնորհակալություն դրա համար Եկեղեցուն, Սրբազնագույն Իլիա II-ին. Վրաստանի վարչապետ

18:50, 28 հունիս 2025
Մայր եկեղեցին միշտ պաշտպանում է ազգային շահերը շնորհակալություն դրա համար Եկեղեցուն, Սրբազնագույն Իլիա II-ին. Վրաստանի վարչապետ

Մայր եկեղեցին միշտ պաշտպանում է ազգային շահերը, այդ թվում՝ դժվարին պահերին, շնորհակալություն դրա համար Եկեղեցուն, Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա II-ին,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խորհրդարանին ուղղված իր տարեկան զեկույցում։

 

«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր Մայր եկեղեցուն, Ուղղափառ եկեղեցուն, որը այս ամբողջ ընթացքում, տարիների և դարերի ընթացքում պաշտպանել է մեր երկրի ազգային շահերը, և ամեն անգամ, այդ թվում՝ դժվարին պահերին, սա շատ հստակորեն ցույց է տրվել։ Մեծ շնորհակալություն մեր Մայր եկեղեցուն և Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա II-ին դրա համար», – նշել է Իրակլի Կոբախիձեն