Հետևեք մեզ։

Աղոթք է բարձրացվել նաև Սրբազան հայրերի ու Սամվել Կարապետյանի համար. Մայր Աթոռ

21:05, 29 հունիս 2025
Աղոթք է բարձրացվել նաև Սրբազան հայրերի ու Սամվել Կարապետյանի համար. Մայր Աթոռ

Մայր Աթոռից հայտնում են.

 

«Հունիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանի թեմական եկեղեցիներում ու վանքերում հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի հորդոր ուղղվեց հավատացյալներին «Տէր ողորմեա»-ի երգեցողության ընթացքին իրենց անհատական աղոթը բարձրացնել առ Աստված հայրենի երկրի խաղաղության, ապօրինաբար բոլոր ազատազրկվածների՝ մասնավորաբար Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանի համար։ 

 

Թող Աստված ունկնդիր լինի հավատացելոց աղոթքներին․ ամեն»։