Հետևեք մեզ։

ԱՄՆ-ում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով բոլոր ուղևորները մահացել են

10:28, 30 հունիս 2025
ԱՄՆ-ում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով բոլոր ուղևորները մահացել են

ԱՄՆ Օհայո նահանգի Հաուլանդ բնակավայրում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով օդանավում գտնվող բոլոր 6 անձինք մահացել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Fox 8-ը։

Տեղական իշխանությունները մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել են, որ այս պահին վթարի պատճառը հայտնի չէ։ Հաստատվել է, որ ինքնաթիռում եղել է անձնակազմի 2 անդամ և 4 ուղևոր։ 

Ինքնաթիռը, որն ուղևորվում էր Մոնտանա նահանգի Բոզմեն քաղաք, վթարվել է օդ բարձրանալուց 7 րոպե հետո։ Դեպքի հանգամանքները պարզվում են։