Հետևեք մեզ։

Հանքավանի հյուրանոցում պահվող ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջը տեղափոխվել է վայրի կենդանիների համար նախատեսված խնամքի կենտրոն

11:30, 30 հունիս 2025
Հանքավանի հյուրանոցում պահվող ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջը տեղափոխվել է վայրի կենդանիների համար նախատեսված խնամքի կենտրոն
ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Կոտայքի մարզի Հանքավանի «ՆԱԻՐԻ ՍՊԱ ՌԵԶՈՐԹՍ» հյուրանոցային համալիրում անազատության մեջ պահվող արջի կեցության պայմանները չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին, և վայրի կենդանուն պահող անձը չունի լիազոր մարմնից համապատասխան թույլտվություն։ Հայտնում է ՇՄՆ-ն։
 
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում Տեսչական մարմնի և Շրջակա միջավայրի նախարարության համատեղ աշխատանքների շնորհիվ ապօրինի պահվող արջը տեղափոխվել է Վայրի բնության և մշակույթային արժեքների պահպանման հիմնադրամի վայրի կենդանիների խնամքի կենտրոն։
Իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։