Հետևեք մեզ։

Անգամ ակնարկ չի եղել, որ ՀԷՑ–ի աշխատանքի որակը կարող է հանգեցնել լիցենզիայից զրկելուն․ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

11:35, 30 հունիս 2025
Անգամ ակնարկ չի եղել, որ ՀԷՑ–ի աշխատանքի որակը կարող է հանգեցնել լիցենզիայից զրկելուն․  գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Նախորդ տարիների ընթացքում անգամ ակնարկ չի եղել, որ ՀԷՑ–ի աշխատանքի որակը կարող է հանգեցնել լիցենզիայից զրկելուն․ այսօր հրավիրված ասուլիսում ասաց ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Կազինյանը։

2023թ–ին հոսանքազրկումների ցուցանիշը ՀՀ ամբողջ տարածքում` 2022 թ–ի համեմատ. բարելավվել է շուրջ 87 տոկոսով։ «Հոսանքազրկումների միջին տևողությունը բարելավվել է 18.1 տոկոսով, իսկ հոսանքազրկումների վերականգնման միջին տևողությունը` 12.85 տոկոսով։ Սա փաստում է, որ այն մարմինը, որը պետության կողմից լիազորված է համակարգելու հանրային ծառայությունների ոլորտը, երբևիցե, որևիցե ձևով չի գնահատել ՀԷՑ–ի աշխատանքն այնքան վատ, որ կարող է հանգեցնել այսպիսի զարգացումների»,– ասաց Կազինյանը։