Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները շարունակում են Հայաստանին կառույցի լիիրավ անդամ համարել, սակայն այդ կարգավիճակը ենթադրում է Կազմակերպության շրջանակներում բոլոր պարտավորությունների կատարում։
Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք շարունակում ենք Հայաստանին այս կազմակերպության լիիրավ անդամ համարել, սակայն, անկասկած, լիիրավ անդամակցությունը ենթադրում է բոլոր պարտավորությունների կատարում, որոնք բխում են ՀԱՊԿ-ի կանոնադրական փաստաթղթերից՝ ներառյալ անդամավճարների վճարումը»,- ասել է Լավրովը։