Հետևեք մեզ։

Պարոն Լավրովն ավելի լավ է չխառնվի ՀՀ ներքին գործերին ու ներքին քաղաքականությանը․ Միրզոյան

11:02, 30 հունիս 2025
Պարոն Լավրովն ավելի լավ է չխառնվի ՀՀ ներքին գործերին ու ներքին քաղաքականությանը․ Միրզոյան

ՀՀ-ում չկա իշխանության պայքար եկեղեցու դեմ։ Սա իրավական պրոցես է և ՀՀ ներքին գործն է։ Պարոն Լավրովն ավելի լավ է չխառնվի ՀՀ ներքին գործերին ու ներքին քաղաքականությանը։Այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Երևանում Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«ՌԴ պաշտոնյաները և խորհրդարանականները, մեդիա փորձագետները պետք է մեծ հարգանով վերաբերվեն ՀՀ ինքնիշխանությանը և այլևս երբեք իրենց թույլ չտան խառնվել մեր ներքին գործերին»,-նշեց նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները