Հետևեք մեզ։

Լավրովի ձևակերպումները նույնական են Հայաստանում ահաբեկչության կոչեր հնչեցնող շրջանակների բառամթերքի հետ, հուսանք` դա ընդամենը թեմային սխալ տիրապետելու հետևանք է․ Կոնջորյան

11:45, 30 հունիս 2025
Լավրովի ձևակերպումները նույնական են Հայաստանում ահաբեկչության կոչեր հնչեցնող շրջանակների բառամթերքի հետ, հուսանք` դա ընդամենը թեմային սխալ տիրապետելու հետևանք է․ Կոնջորյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը գրում է․ 
«ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանում «Եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առարկա են»:
 
Նախ, Հայաստանում ընթացող գործընթացները Հայաստանի ներքին գործն են: Երկրորդ, ՌԴ ԱԳ նախարարի մեկնաբանությունը ուղիղ միջամտության փորձ է Հայաստանի ներքաղաքական կյանքին: Երրորդ, պարոն Լավրովի ձևակերպումները նույնական են Հայաստանում ահաբեկչության կոչեր հնչեցնող շրջանակների բառամթերքի հետ: Հուսանք` դա ընդամենը թեմային սխալ տիրապետելու հետևանք է, ոչ թե Հայաստանում ահաբեկչությունը խրախուսելու փորձ»»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները