Հետևեք մեզ։

Ադրբեջանը «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցներին ներկայացրել է որպես ՌԴ ԱԴԾ գործակալ

15:35, 30 հունիս 2025
Ադրբեջանը «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցներին ներկայացրել է որպես ՌԴ ԱԴԾ գործակալ

Ադրբեջանը հունիսի 30-ին բերման ենթարկված «Սպուտնիկ Ադրբեջան»-ի երկու աշխատակիցներին ներկայացրել է որպես Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության գործակալ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը։

«Գործողության ընթացքում ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) երկու աշխատակցի, որոնք աշխատում էին այս գործակալությունում»,-նշվում է հաղորդագրության մեջ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները