Հետևեք մեզ։

Պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով․ Փաշինյան

10:25, 01 հուլիս 2025
Պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով․ Փաշինյան
2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով։Գրել է Նիկոլ Փաշինյանը։
 
«Պետական բյուջե են մուտքագրվել 1 տրիլիոն 356 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա 1-ին կիսամյակի համեմատ ավել են 14․2 տոկոսով կամ 168.4 միլիարդ դրամով։
 
Շնորհակալություն եմ հայտնում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված իրենց հարկային պարտավորությունները կատարող բոլոր քաղաքացիներին եւ այն պետական ծառայողներին, ում աշխատանքը նպաստում է պետական բյուջեի հարկային եկամուտների աճին»,-գրել է նա։
 
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները