Հետևեք մեզ։

ՏԿԵ նախարարի պարզաբանումը՝ ՀԷՑ-ի ազգայնացման հանձնարարության մասին

12:45, 01 հուլիս 2025
ՏԿԵ նախարարի պարզաբանումը՝ ՀԷՑ-ի ազգայնացման հանձնարարության մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հարակից զեկուցող, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն անդարդարձավ ընդդիմադիր գործընկերների հնչեցրած հարցերին, թե երբ է ծագել ՀԷՑ-ը պետականացնելու անհրաժեշտությունը: 

Խուդաթյանի խոսքով՝ դա, վստահաբար, չի ծագել քաղաքական հայտարարությունից հետո, այլ՝ դրանից առաջ, հայտնեց՝ ՀՀ վարչապետի կողմից գրավոր հանձնարարական է տրվել ՏԿԵ նախարարությանը և իրեն, և տպավորությունն այնպիսին է, որ քաղաքական հայտարարությունն է հաջորդել դրան, այսինքն՝ երբ ՀՀ կառավարությունը նպատակադրվել է որակական փոփոխություն ապահովելու համար միջամտել ՀԷՑ-ում կառավարման այդ համակարգին:

Ըստ նրա՝ հասկանալի է եղել, որ որակական ցուցանիշները՝ մանավանդ անջատումների թվով, խախտված են, և քննարկումները հանգեցրել են նրան, որ ՀԷՑ-ը տարեվերջին առնվազն 12,5 միլիարդ դրամի ակտավորվելու է, դրան գումարած՝ ՀՀ վարչապետը մեկամսյա ժամկետ է տվել՝ քայլեր ձեռնարկելու համար:

«Այդ երկուսից ընդամենը 3 օր հետո ձեզ հայտնի քաղաքական հայտարարությունն է արվում»,- պարզաբանեց նախարարը՝ ընդգծելով՝ ինքը կցանկանար, որ մենք դասավորությունը տեսնեինք հենց այս տրամաբանության մեջ: 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները