Հետևեք մեզ։

Թող ռադները քաշեն, վեր ընկնեն, իրենց գործով զբաղվեն․ Լավրովին իր գործընկերը պատասխանել է. Ալեն Սիմոնյան

14:30, 01 հուլիս 2025
Թող ռադները քաշեն, վեր ընկնեն, իրենց գործով զբաղվեն․ Լավրովին իր գործընկերը պատասխանել է. Ալեն Սիմոնյան

Թող ռադները քաշեն, իրենց գործով զբաղվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։

Խոսելով ձերբակալությանն անդրադարձող ռուս հաղորդավարների, շոու բիզնեսի ներկայացուցիչների հայտարարություններից՝ ԱԺ նախագահն ասաց. «Կարող է  Սամվել Կարապետյանը ծրարով մի 30-50 հազար դոլար փող է տվել,  հիմա իրենք ասում են՝ մեր  ընկերն է: Ում փող է տվել, հարսանիքին երգել են, իր ընկերներն են:  Հիմա դրանք դուրս են եկել ի պաշտպանությո՞ւն, թող ռադները քաշեն, վեր ընկնեն իրենց գործով զբաղվեն  և մեր երկրի ներքին գործերին չխառնվեն»,- ասաց նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները