Հետևեք մեզ։

Արաղչին Միրզոյանի հետ հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել Հայաստանին դիրքորոշման համար

17:33, 01 հուլիս 2025
Արաղչին Միրզոյանի հետ հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել Հայաստանին դիրքորոշման համար

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հայաստանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում երախտագիտություն է հայտնել Հայաստանի կառավարությանը դիրքորոշման, ինչպես նաև Իրանի դեմ պարտադրված պատերազմի համատեքստում Իրանի քաղաքացիներին վերաբերող հյուպատոսական հարցերի լուծման գործում ցուցաբերած օգնության համար։ Դրա մասին հաղորդում է Fars գործակալությունը։

 

Արաղչին խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները՝ Իրանի վրա հարձակման առնչությամբ, և հայտարարել. «Մենք լրջորեն կպաշտպանենք ագրեսորին նույնականացնելու և փոխհատուցում ստանալու մեր իրավունքը միջազգային կազմակերպություններում»:

 

«Միրզոյանը, իր հերթին, կրկին դատապարտել է Իրանի դեմ ագրեսիվ գործողությունները», - ասված է հաղորդագրության մեջ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները