Հետևեք մեզ։

Եթե կաթողիկոսների ընտրության հարցում երբեմն ծագել են ինչ-ինչ հակասություններ, ապա դա տեղի է ունեցել ավելի օտար միջամտությունների, քան ներքին տարաձայնությունների պատճառով. Լևոն Տեր-Պետրոսյան

12:07, 02 հուլիս 2025
Եթե կաթողիկոսների ընտրության հարցում երբեմն ծագել են ինչ-ինչ հակասություններ, ապա դա տեղի է ունեցել ավելի օտար միջամտությունների, քան ներքին տարաձայնությունների պատճառով. Լևոն Տեր-Պետրոսյան
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակել է նկար՝ 2007  թվականից՝ կից գրությամբ մեջբերելով  1995 թվականին ասված խոսքերը․ 
 
«Ճիշտ է՝ պետականության վերականգնմամբ եկեղեցին, ըստ էության, ազատվել է աշխարհիկ իշխանություններին փոխարինելու պարտականությունից, բայց քանի դեռ հայության մի զգալի հատվածը ապրում է Հայաստանից դուրս, նա շարունակելու է պահպանել իր միավորիչ ազգային դերը հայրենիքի եւ Սփյուռքի միջեւ։ Չխոսած այլեւս այն մասին, որ եկեղեցուն նույնքան կարեւոր դեր է վերապահված նաեւ ազգի հոգեւոր եւ բարոյական դաստիարակության գործում։
 
1700-ամյա պատմություն ունեցող Հայոց Եկեղեցին աչքի է ընկել այն գնահատելի առանձնահատկությամբ, որ կաթողիկոսական գահին, համարյա առանց բացառության, բազմեցրել է ժամանակի ամենաարժանավոր հոգեւորականին։ Եթե կաթողիկոսների ընտրության հարցում երբեմն անգամ ծագել են ինչ-ինչ հակասություններ, ապա դա տեղի է ունեցել ավելի օտար միջամտությունների, քան ներքին տարաձայնությունների պատճառով»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները