Հետևեք մեզ։

Միքայել սրբազանի և կաթողիկոսի ճանապարհը փակած կինը իշխանական հայացքներով հայտնի քաղաքագետի զոքանչն է. Aravot.am

17:55, 02 հուլիս 2025
Միքայել սրբազանի և կաթողիկոսի ճանապարհը փակած կինը իշխանական հայացքներով հայտնի քաղաքագետի զոքանչն է. Aravot.am

Aravot.am գրում է. Հունիսի 27-ին, երբ ԱԱԾ ծառայողները գործողություններ էին սկսել Սուրբ Էջմիածնում՝ Վեհարանի դիմաց, եւ փորձում էին բիրտ ուժով այնտեղից քննչական մարմին տանել Միքայել սրբազանին, մի շարք քաղաքացիներ հավաքվել էին այնտեղ իրենց աջակցությունը հայտնելու Ամենայն հայոց կաթողիկոսին եւ Միքայել սրբազանին:

 

Այս աջակցության քողի տակ մի ուշագրավ դրվագ բաց թողնվեց հանրության ուշադրությունից: Հավատացյալների շարքերում երեք կանայք կանգնել էին Վեհարանի դարպասների դիմաց, ձեռքը դրել փականին եւ թույլ չէին տալիս Միքայել սրբազանին դուրս գալ Վեհարանի դարպասներից:

 

aravot.am-ի տեղեկություններով՝ կանանցից մեկը իշխանական հայացքներով հայտնի քաղաքագետ Հարություն Մկրտչյանի կնոջ մայրն է:

 

Նա հաստատեց այդ տեղեկությունը:

 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները