Հետևեք մեզ։

Կառավարությունը նախատեսում է կատարել մի շարք փոփոխություններ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրում

10:11, 03 հուլիս 2025
Կառավարությունը նախատեսում է կատարել մի շարք փոփոխություններ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրում

Կառավարությունը նախատեսում է կատարել մի շարք փոփոխություններ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրում՝ ստեղծելով միջգերատեսչական հանձնաժողով, հստակեցնելով շահառու ճանաչման չափանիշները և ապահովելով ավելի լայն հասանելիություն սոցիալական աջակցությանը։

Կառավարության հաստատմանն է ներկայացվել որոշման նախագիծ, որով փոփոխություններ ու լրացումներ կկատարվեն ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության գործող ծրագրում։ Նախագիծը մշակել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները։

«Մենք ծրագրով առաջարկում ենք ընդլայնել աջակցություն ստացող ընտանիքների շրջանակը և բացել ծրագիրը բոլոր թիրախային խմբերի համար՝ անկախ ընտանիքի կազմից»,- ասաց նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նախատեսվում է ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, որը կուսումնասիրի նախկինում մերժված դիմումները և իրավական հիմք կստեղծի շահառուի կարգավիճակի տրամադրման համար՝ եթե մերժումը պայմանավորված է եղել տեխնիկական կամ փաստաթղթային անճշտություններով։ Այս մոտեցումը թույլ կտա վերականգնել դիմորդների իրավունքները՝ առանց դատարան դիմելու անհրաժեշտության։

Փոփոխություններով նաև հանվում է պարտադիր պահանջը, ըստ որի՝ անհատական բնակելի տների կառուցումն անհրաժեշտ էր իրականացնել լիցենզավորված քաղաքաշինական սուբյեկտների միջոցով, առաջարկվում է հաստատել նոր մեխանիզմ հողամասի ձեռքբերման համար, որը կատարվելու է անմիջապես վաճառողին վճարելու եղանակով, նախատեսվում է բարձրացնել դրական մնացորդի իրացման սահմանաչափերը, բազմանդամ ընտանիքների համար շահառու կարող է ճանաչվել ընտանիքի նորածին երեխան մինչև 2026թ․ դեկտեմբերի 31-ը՝ եթե դիմումը ներկայացվել է մինչև 2025թ․ վերջը, հաստատվում է բնակավայրերի նոր ընդլայնված ցանկ՝ 452-ի փոխարեն ընդգրկելով արդեն 611 բնակավայր, որտեղ կգործի 4 մլն դրամ սահմանաչափը։

Նախագծով առաջարկվում է նաև ծրագրի երկրորդ և երրորդ փուլերի միաժամանակյա մեկնարկը 2025 թվականի հուլիսի 1-ից։ Դիմումների ընդունման վերջնաժամկետ սահմանվում է 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։ 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները