Հետևեք մեզ։

Հունիսին Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին հավաքվելու կոչով, ներկաների թիվը չի գերազանցել 1500-ը, ևս մեկ փաստարկ, որ Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա․ Փաշինյան

14:46, 03 հուլիս 2025
Հունիսին Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին հավաքվելու կոչով,  ներկաների թիվը չի գերազանցել 1500-ը, ևս մեկ փաստարկ, որ Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա․ Փաշինյան
2020–21 թվականներին Կտրիճ Ներսիսյանը հանդես եկավ իշխանությունների հրաժարականի կոչով։ Դրանից հետո տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որը միջազգային հանրության կողմից գնահատվեց որպես ազատ, ժողովրդավարական, մրցակցային, ժողովուրդը վստահության քվե տվեց կառավարող թիմին. գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Սա նաեւ նշանակում էր ժողովրդի անվստահություն Վեհարանը զբաղեցրածների նկատմամբ։
 
2025 թվականի հունիսին Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին հավաքվելու կոչով։ Ներկա հոգեւորականների եւ հավաքված քաղաքացիների թիվը չի գերազանցել 1500-ը։
Եւս մեկ փաստարկ, որ Կտրիճ Ներսիսյանը պետք է րոպե առաջ ազատի վեհարանը։ Այլ տարբերակ չկա»,-գրել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները