Հետևեք մեզ։

Երևանում 42-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային. նրա կյանքին վտանգ չի սպառնում

10:25, 07 հուլիս 2025
Երևանում 42-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային. նրա կյանքին վտանգ չի սպառնում

Երեկ՝ հուլիսի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում Ժամը 14:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Ալեքսան Խ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Կորի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն 8-ամյա Սերգեյ Գ.-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել։

Երեխան հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկների կողմից անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տուն է գնացել։

Վթարի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում փաստաթղթեր են կազմվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները