Հետևեք մեզ։

Երևանն ինձ ցնցեց. այնքան ջերմություն. Զեմֆիրա

12:10, 07 հուլիս 2025
Երևանն ինձ ցնցեց. այնքան ջերմություն. Զեմֆիրա

Երգչուհի, երգահան Զեմֆիրան, որի երևանյան առաջին մենահամերգը տեղի ունեցավ հուլիսի 4-ին «Հրազդան» մարզադաշտում, այնքան տպավորված է թե՛ համերգից, թե՛ երկրից, որ օրեր անց այդ մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում։ 

Նա գրել է. «Երևանն ինձ ցնցեց. այնքան ջերմություն... Երեք օրն էլ, բոլորից, ամեն վայրից։ Զարմանալի երկիր, զարմանալի մարդիկ։ Երեք օր շարունակ մտքումս մի հարց էր պտտվում, թե ինչպես է պատահել, որ ես երբեք այստեղ չեմ եղել։ Իմ տարիքում նման հայտնագործություններ անելն անգին է։ Իմ սրտի մի մասը մնաց այնտեղ՝ Երևանում»։ 

«Գուցե, համերգը կարող էր ավելի լավը լինել։ Հաճախ եմ այդպես մտածում, սակայն այստեղ խոսքը նոտաների ու հնչյունների մասին չէր, խոսքը երկար սպասված լավ հանդիպման մասին էր, երբ հետո հիշում ես ու մտածում՝ դա հրաշալի էր»,-գրել է նա։

Զեմֆիրան ընդգծել է, որ մտապահել է մարզադաշտի առջևի տները, որոնք ասես փայլել են թվացյալ այրվող պատուհաններով, յուրօրինակ տեսարանը։ «Վերջին երգն իմպրովիզացիա էր։ Միշտ սիրել եմ իմպրովիզացիաներ, բայց ավելի ու ավելի հազվադեպ եմ դիմում դրան։ Այս անգամ ​​ստացվեց»,-նշել է նա։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները