Հետևեք մեզ։

Երևանում անչափահաս տղան BMW-ով բախվել է գովազդային վահանակին և հայտնվել մայթեզրին․ կա տուժած

19:28, 07 հուլիս 2025
Երևանում անչափահաս տղան BMW-ով բախվել է գովազդային վահանակին և հայտնվել մայթեզրին․ կա տուժած

Այսօր՝ հուլիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում, 17-ամյա Ռոբերտ Մարանգոզյանը իր վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտա – Գրիբոյեդով փողոցի խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել տրանսպորտային կանգառին մոտ տեղադրված գովազդային վահանակին, կոտրել այն և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով մեկ մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Քննիչի հանձնարարությամբ ավտոմեքենան տեղափոխվել է Պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Վերլուծական

Ամենաընթերցվածները