Հետևեք մեզ։

Արարատի մարզում․ «BYD»-ն վրաերթի է ենթարկել մորն ու աղջիկ երեխային, ապա տեղի է ունեցել բախում «Nissan»-ի հետ․ մայրը մահացել է տեղում, երեխան՝ հիվանդանոցում. Shamshyan.com

08:06, 09 հուլիս 2025
Արարատի մարզում․ «BYD»-ն վրաերթի է ենթարկել մորն ու աղջիկ երեխային, ապա տեղի է ունեցել բախում «Nissan»-ի հետ․ մայրը մահացել է տեղում, երեխան՝ հիվանդանոցում. Shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 8-ին, ողբերգական վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Դաշտավան գյուղում Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Գևորգ Ս․-ն իր վարած «BYD» էլեկտրոմոբիլով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Գեղարքունիքի մարզում հաշվառված, սակայն նշված գյուղում բնակվող 40-ամյա Աննա Գ․-ին և նրա դստերը՝ 14-ամյա Մոնիկա Կ․-ին ապա բախվել է Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Ներսես Ա․-ի վարած «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և քաղաքացիների հետ փորձել է առաջին բուժօգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, սակայն օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է Աննա Գ․-ի մահը, իսկ երեխային ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են «Մասիս»  բժշկական կենտրոն։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվում, որ վրաերթի ենթարկված երեխան վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։

Վերլուծական

Ամենաընթերցվածները