Հետևեք մեզ։

Ռուբիոն Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտափույթ խաղաղության հույս է հայտնել

08:24, 09 հուլիս 2025
Ռուբիոն Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտափույթ խաղաղության հույս է հայտնել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփի հետ կաբինետի նիստի ժամանակ, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը։

Ռուբիոն թվարկել է այն հակամարտությունները, որոնք լուծվել են Թրամփի վարչակազմի օրոք։

«Ձեր առաջնորդության ներքո կանխվեց և վերջ դրվեց Հնդկաստանի և Պակիստանի միջև պատերազմին, ՆԱՏՕ-ն այժմ (խմբ.՝ ռազմական ծախսերը) հասցրել է 5%-ի, ինչը երբևէ ամենամեծ թիվն է։ Խաղաղության համաձայնագիր է կնքվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Ռուանդայի միջև, 12-օրյա պատերազմը (խմբ.՝ Իսրայելի և Իրանի միջև), որն ավարտվեց ամերիկյան գործողությամբ՝ աշխարհի միակ երկիրը, որ կարող էր դա անել։ Հուսանք՝ շատ շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Ադրբեջանի և Հայաստանի միջև», - ասել է Մարկո Ռուբիոն։

Պետաքարտուղարը հավելել է, որ այս ամենին հնարավոր է եղել հասնել Թրամփի նախագահության ընդամենը վեց ամսվա ընթացքում։ 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները