ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանի հետ միասին Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում հանդիպումներ ենք ունեցել ՌԴ Պետական Դումայի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ. գրել է ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Հանդիպել ենք «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովի, ինչպես նաև Դաշնային Ժողովի Պետական Դումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյի և իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևի գլխավորած պատվիրակության հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին, միջազգային զարգացումներին, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր»։