Հետևեք մեզ։

Ձեր գրառման մեջ նշված հոգևորականները ձերբակալվել են Հայաստանում պլանավորված ահաբեկչական հարձակումների փորձի, իսկ Սամվել Կարապետյանը՝ սահմանադրական կարգը խաթարելու փորձի համար․ Թորոսյանը՝ Բրեդ Շերմանին

12:08, 10 հուլիս 2025
Ձեր գրառման մեջ նշված հոգևորականները ձերբակալվել են Հայաստանում պլանավորված ահաբեկչական հարձակումների փորձի, իսկ Սամվել Կարապետյանը՝ սահմանադրական կարգը խաթարելու փորձի համար․ Թորոսյանը՝ Բրեդ Շերմանին
ԱՄՆ ներակայացուցիչնելի պալատի անդամ Բրեդ Շերմանը իր X-ի օգտահաշվում նման գրառում էր արել.
«Որպես Հայաստանի հետ աշխատանքի խմբի փոխնախագահ՝ ես խորապես մտահոգված եմ հայաստանցի այլախոհների, այդ թվում՝ պարոն Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների վերջին ձերբակալություններով: Մեր հարաբերությունները Հայաստանի հետ հիմնված են ժողովրդավարության հանդեպ մեր ընդհանուր նվիրվածության վրա: Այս մտահոգությունները ես ավելի վաղ այսօր հայտնել եմ Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցին:»
 
Այս գրառմանը ի պատասխան ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը կոնգրեսմենին ուղարկել է հետևյալը.
 
«Հարգելի Բրեդ Շերման, որպես Հայաստան-ԱՄՆ խորհրդարանական բարեկամության խմբի անդամ, ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ Ձեր գրառման մեջ նշված հոգևորականները ձերբակալվել են Հայաստանում պլանավորված ահաբեկչական հարձակումների և քաղաքացիների սպանությունների միջոցով պետական հեղաշրջման փորձ կատարելու համար, մինչդեռ Սամվել Կարապետյանը, ով նաև Ռուսաստանի քաղաքացի և մագնատ է, մեղադրվում է երկրի սահմանադրական կարգը խաթարելու փորձի համար: Մենք միշտ պատրաստ ենք Ձեզ և ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հետ աշխատանքի խմբին տրամադրել հավաստի տեղեկատվություն մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին, քանի որ մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը:»
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները