Հետևեք մեզ։

Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

14:08, 10 հուլիս 2025
Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։ Հայտնում է ՊՆ մամուլի քարտուղարը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար ստեղծված վերականգնողական մասնագիտական կենտրոնի գործունեությանը, զարգացման հետագա ծրագրերին:

Սուրեն Պապիկյանին ներկայացվել են նաև «Զինվորի տան» նորակառույց կենցաղային ռեաբիլիտացիայի կենտրոնը, վիրահատարանը և ճաշարանը: Նախարարը հանդիպել է «Զինվորի տանը» բուժում ստացող հաշմանդամություն ունեցող զինծառայողներին, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել վերականգնողական ընթացքով:

Վերլուծական

Ամենաընթերցվածները