Հետևեք մեզ։

Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհից Հայաստանը ի՞նչ է ստանալու․ հերթական զիջումը՝ ոչնչի դիմաց. Մեսրոպ Առաքելյան

22:18, 10 հուլիս 2025
Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհից Հայաստանը ի՞նչ է ստանալու․ հերթական զիջումը՝ ոչնչի դիմաց. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է.

 

«Լավ, ենթադրենք Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհը անցնելու է Հայաստանի բացառիկ իրավազորության ներքո, ճանապարհն էլ վերահսկելու է ՔՊ խմբակցությունը՝ ՃԻՋ (ճանապարհային ինքնիշխան ջոկատ) գրությամբ մայկաներով։

 

Խնդրում եմ հայտնել՝ Հայաստանը սրա դիմաց ի՞նչ է ստանալու։ Նախիջևանով ճանապարհ դեպի՞ Իրան։ Ադրբեջանով ճանապարհ դեպի՞ Ռուսաստան։ Ի՞նչ։ Թերևս՝ ոչինչ․․․

Չկա որևէ պաշտոնական քննարկում, Ադրբեջանի կողմից որևէ հայտարարություն Հայաստանին Ադրբեջանի տարածքով որևէ ճանապարհ տալու մասին։

Հայաստանը իրականացնում է հերթական զիջումը՝ դիմացը ստանալով ոչինչ, բացարձակ ոչինչ»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները