Հետևեք մեզ։

Երիտասարդներին ձերբակալել խաղային զենքերի, խաղային այլ իրերի ձեռքբերման համար՝ ոչ այլ ինչ է, քան ծաղրի առարկա դարձնել ուժային և հատուկ ծառայություններին. ՀՅԴ ՀԵՄ

10:40, 11 հուլիս 2025
Երիտասարդներին ձերբակալել խաղային զենքերի, խաղային այլ իրերի ձեռքբերման համար՝ ոչ այլ ինչ է, քան ծաղրի առարկա դարձնել ուժային և հատուկ ծառայություններին. ՀՅԴ ՀԵՄ

Վերջին օրերին մենք ականատեսն ենք լինում Դաշնակցության և ՀՅԴ Հայաստանի  Երիտասարդական Միության նկատմամբ ուղղված զրպարտչական, վարկաբեկման և մանիպուլյատիվ արշավի, որը ոչ թե հիմնված է իրականության վրա, այլ՝ թելադրված է քաղաքական իշխանության կողմից։ Այա մասին հայտարարում է ՀՅԴ ՀԵՄ-ը։

Երիտասարդական Միության անունից խստորեն դատապարտում ենք այն փորձերը, որոնց նպատակն է վախեցնել, լռեցնել ու ահաբեկել քաղաքականապես գիտակից, գաղափարական համոզմունքներով առաջնորդվող հայ երիտասարդներին։

Մեր ընկերների նկատմամբ իրականացվող գործողությունները՝ անօրինական ձերբակալություններ, խուզարկություններ, կեղծ մեղադրանքներ, հիշեցնում են  խորհրդային ռեպրեսիվ ավանդույթները։
Երիտասարդներին ձերբակալել խաղային զենքերի, օրենքի սահմաններում ազատ վաճառքի դրված խաղային այլ իրերի ձեռքբերման համար՝ ոչ այլ ինչ է, քան ծաղրի առարկա դարձնել ուժային և հատուկ ծառայություններին։ 

Հրապարակել  135-ամյա կուսակցության՝ գրեթ նույն տարիքի կարգախոսով շապիկ և պարծենալ «բացահայտված ահաբեկչական գործողություններով» ՝ ոչ այլ ինչ է, քան ազգային ամոթ։

Պետական ապարատը՝ դատախազություն, քննչական մարմիններ, հատուկ ծառայություններ, այս օրերին զբաղված են ոչ թե Հայաստանի գլխին կախված նոր պատերզմի, սպառնալիքների կանխարգելմամբ, հասարակության, սահմանների պաշտպանության առավել ամրացմամբ՝ այլ սթրայքբոլի սիրահարների «բացահայտման և վնասազրծման» լուրջ ու պատասխանատու աշխատանքով։Մենք հպարտ ենք մեր ընկերներով, ովքեր պատվի ու սկզբունքի հարց են համարում պայքարը հանուն հայրենիքի, և ոչ մի ստերեոտիպ, սպառնալիք կամ զրպարտություն չի կոտրի այդ կամքը։

ՀՅԴ երիտասարդությունը շարունակում է իր գաղափարական, քաղաքական ու կրթական պայքարը՝ պատասխանատվությամբ, ազնվությամբ ու համարձակությամբ։ Իսկ այս շինծու գործընթացները ոչ թե կվախեցնեն, այլ նոր համոզմունք ու իմաստ կտան մեր պայքարին և կապահովեն  մեր գաղափարական ընկերների և համակրների համախմբումը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները