Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի՝ լիազորությունները դադարեցնելու դիմումից հետո փոխարինող էր դարձել առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը: Սակայն նա երեկ՝ 2025թ. հուլիսի 10-ին, հրաժարվել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից: Նման դիմում ներկայացրել է նաև համայնքապետի մյուս տեղակալ Մհեր Մկրտչյանը, ինչից հետո համայնքը մնացել է առանց ղեկավար կազմի:
Սա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում մշակված պլանն է, որպեսզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվի, գրում է «Հետքը»։