Հետևեք մեզ։

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են քրեակատարողական համակարգի բարեփոխումները

15:17, 11 հուլիս 2025
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել  են քրեակատարողական համակարգի բարեփոխումները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի բարեփոխման հայեցակարգը:
 
Քննարկմանը մասնակցել են ՀՀ գործադիր, օրենսդիր և  դատաիրավական համակարգի մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչները:
 
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է Քրեակատարողական համակարգի զարգացման առաջնահերթություններն ու ուղղությունները: Անդրադարձ է կատարվել, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկների կարողությունների զարգացմանը, ծառայողների աշխատանքային կարողությունների ապահովմանն ու զարգացմանը, վերասոցիալականացման ծրագրերի ընդլայնմանը, ՔԿՀ-ների պահման պայմանների բարելավմանը վերաբերող հարցերի:  
 
Քննարկման ընթացքում հստակեցվել են նախանշված ուղղություններով հետագա աշխատանքներն ու քայլերը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները