Հետևեք մեզ։

Արցախն Ադրբեջանին հանձնելուց հետո հիմա էլ ձեռնամուխ են եղել ադրբեջանցիներին հատուկ շանտաժի ու սպառնալիքի լեզվով խոսել այն մարդկանց հետ, ովքեր փորձում են վերականգնել իրենց իրավունքները․ Աբրահամյան

11:39, 12 հուլիս 2025
Արցախն Ադրբեջանին հանձնելուց հետո հիմա էլ ձեռնամուխ են եղել ադրբեջանցիներին հատուկ շանտաժի ու սպառնալիքի լեզվով խոսել այն մարդկանց հետ, ովքեր փորձում են վերականգնել իրենց իրավունքները․ Աբրահամյան
Արցախի իրավունքների պաշտպանության խորհուրդն այսօր 18.00 Օպերայի բակում հավաք է հրավիրել, որի միջոցով ներկայացնելու է արցախցիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ աշխատանքների ընթացքը, արցախցիներին վերաբերվող կառավարության ծրագրերում փոփոխությունների առանձնահատկություններն ու իրենց հետագա անելիքները. անդրադարձ է լինելու ՀՀ-ում ստեղծված իրավիճակին և այդ համատեքստում արցախցիների իրավունքների պաշտպանությանը: Այս մասին գրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
 
«Հավաքի կազմակերպման առաջին իսկ օրերից իշխանությունը փորձում է խոչընդոտել դրա ընթացքը, ահաբեկել մարդկանց, սպառնալ հավաքի մասնակիցներին:
 
Փաստորեն արցախցիներին իրենց տներից բռնի տեղահանելուց, Արցախն Ադրբեջանին հանձնելուց հետո հիմա էլ ձեռնամուխ են եղել ադրբեջանցիներին հատուկ շանտաժի ու սպառնալիքի լեզվով խոսել այն մարդկանց հետ, ովքեր փորձում են վերականգնել իրենց իրավունքները` հավաքական վերադարձից մինչև տարրական սոցիալ-տնտեսական հարցեր»,-գրել է նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները