Հետևեք մեզ։

Ռուսաստանն ուկրաինական մի շարք քաղաքների ուղղությամբ արձակել է 26 թևավոր հրթիռ և 597 ԱԹՍ

12:09, 12 հուլիս 2025
Ռուսաստանն ուկրաինական մի շարք քաղաքների ուղղությամբ արձակել է 26 թևավոր հրթիռ և 597 ԱԹՍ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ միայն հուլիսի 12-ի գիշերը Ռուսաստանի կողմից ուկրաինական մի քանի քաղաքների ուղղությամբ արձակվել է 26 թևավոր հրթիռ և 597 անօդաչու թռչող սարք՝ ընդգծելով, որ Կիևին անհրաժեշտ է ավելի շատ օդային պաշտպանություն։ 

«Այս գիշեր Ռուսաստանը հարվածներ է հասցրել Խարկովի և Սումիի մարզերից դեպի Լվով և Բուկովինա։ Արձակվել է 26 թևավոր հրթիռ և 597 անօդաչու թռչող սարք, որոնցից կեսից ավելին «Շահեդներ» էին։ Չեզոքացվել է ավելի քան 20 հրթիռ և գրոհային անօդաչու թռչող սարքերի ճնշող մեծամասնությունը։ Շնորհակալություն մեր ՀՕՊ ուժերին արդյունքի համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Զելենսկին։ 

Նրա խոսքով՝ հարվածներ են հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ բնակելի շենքերին։ Նա հավելել է, որ այս պահի դրությամբ տեղեկություն կա Չեռնովցիում 2 զոհի մասին։ Հրթիռակոծության հետևանքով վիրավորված ևս 20 մարդ ստանում է անհրաժեշտ օգնությունը։ 

«Ռուսաստանի օդային հարվածների տեմպը պահանջում է արագ որոշումներ, և այն կարող է դանդաղեցվել պատժամիջոցներով հենց հիմա։ Մեզ անհրաժեշտ են կոշտ երկրորդական պատժամիջոցներ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր օգնում են Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր արտադրել և գումար վաստակել նավթից։ Մեզ անհրաժեշտ է ավելի շատ օդային պաշտպանություն և ներդրումներ անօդաչու թռչող սարքերի մեջ, որոնք արդեն լավ արդյունքներ են ցույց տալիս», - հավելել է Ուկրաինայի նախագահը։ 

Հուլիսի 12-ի գիշերը ռուսական զորքերը կամիկաձե անօդաչու թռչող սարքերով և թևավոր հրթիռներով հարձակվել են Ուկրաինայի վրա։ Հարձակման թիրախներ են դարձել Չեռնովցին, Լվովը և Լուցկը։ 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները