Հետևեք մեզ։

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել Է 7 մեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց՝ հետազոտման

15:17, 12 հուլիս 2025
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել Է 7 մեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց՝ հետազոտման

Այսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում բախվել են «Lexus», «Mercedes», «Kia», «Toyota Altezza», «BYD», «Daewoo» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները։ Հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Տեղում օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մի հղի կնոջ տեղափոխել է հիվանդանոց՝ հետազոտման նպատակով, որտեղ պարզվել է, որ բարեբախտաբար ո՛չ նրան, ո՛չ պտղին վտանգ չի սպառնում։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների, ավտոմեքենաների սեփականատերերի և բուժօգնություն ստացած կնոջ ինքնությունը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները