Հետևեք մեզ։

Փարիզում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ

17:53, 12 հուլիս 2025
Փարիզում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանության,տնտեսական զարգացման, դիմակայության ամրապնդման հարցերում անսասան աջակցության համար` նշելով,որ Հայաստանում բարձր են գնահատում եղբայրական Ֆրանսիայի քայլերը:


Ժերար Լարշեն իր հերթին վերահաստատել է Հայաստանին Ֆրանսիայի շարունակական աջակցության պատրաստակամությունը:
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ հարաբերություններին եւ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը:


Առանձին անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային իրավիճակին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությանը վերաբերող հարցերին:

Վերլուծական

Ամենաընթերցվածները